Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակման դեպքում, մենք կպահանջենք կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Լինդսի Գրեհեմ
Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակման դեպքում, մենք կպահանջենք կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Լինդսի Գրեհեմ

Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակման դեպքում, մենք կպահանջենք կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին,- այս մասին «հանրապետական» սենատոր, Լինդսի Գրեհեմը գրել է իր թվիթերի էջում:

Ամերիկացի սենատորի հայտարարությամբ, եթե Թուրքիան ներխուժի Սիրիա, Անկարայի դեմ կհաստատվի երկկուսակցական պատժամիջոցներ, քանզի քրդական ուժերը ԱՄՆ-ին օգնում են «Իսլամական պետության» դեմ պայքարում

Լինդսի Գրեհեմը գտնում է, որ քուրդ դաշնակիցներին միայնակ թողելը և նրանց ՝ Սիրիայի Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային փոխանցելը կուժեղացնի ծայրահեղական իսլամիստներին:

«Երբեք դա իմաստուն քայլ չի լինի, որ լքես քո դաշնակցին, որը մեծ զոհ է տվել քեզ համար: Երբեք դա իմաստուն քայլ չի լինի, որ կրկնես քո նախորդների սխալները: Թուրքիան չի կարող դադարեցնել «իսլամական պետության» գոյությունը: Նրանց հիմնական թիրախը քրդերն են և ոչ թե իսլամական պետությունը: Օբամայի լիբերտարիանական արտաքին քաղաքականությունը ամերիկան չի դարձրել անվտանգ: Կապ չունի թե ինչ է ասում նախագահ Թրամփը իր որոշումների մասին: Սա ճիշտ այն է, ինչ Օբաման արեց Իրաքում, ինչը մեր անվտանգության համար բերեց շատ վատ արդյունք: Ի տարբերություն Օբամայի, գտնում եմ, որ նախագահ Թրամփը կվերանայի իր որոշումը և կընդունի ռազմական խորհուրդները»,- գրել է Լինդսի Գրեհեմը: