Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազատ բանակ»-ը ներխուժել է Սիրիայի տարածքի
Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազատ բանակ»-ը ներխուժել է Սիրիայի տարածքի

Թուրքիայից հունվարի 19–ին 20 ավտոբուս զինյալներ են մտել այսպես ասած «Սիրիական ազատ բանակ» կոչվող խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածք։

Թուրքական DHA  գործակալության թղթակիցը նշել է, թե անհայտ ազգության զինյալները «Սիրիական ազատ բանակ» անվան տակ քաղաքացիական ավտոբուսներով մտել են Սիրիայի Ազեզի շրջան։

Թուրքական այլ աղբյուրներ հայտնում են, որ թուրքական աջակցությունը վայելող զինված խմբավորումները Սիրիայում շարժվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի շրջան։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հայտարարել է, թե անպայման գործողություն են սկսելու Սիրիայի քրդերի դեմ եւ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Թուրքական Anadolu–ի թղթակիցն էլ պնդել է, թե իբր քրդաբնակ շրջաններում գտնվող ռուսական ուժերը հետ են քաշվում՝ հնարավոր բախմանը չմասնակցելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ–ը զգուշացրել է Թուրքիային գործողություն չսկսել Սիրիայի քրդերի դեմ եւ կենտրոնանալ միայն ԻՊ–ի դեմ։

Այս պահին Թուրքիայում սպասում են ՌԴ մեկնած ազգային հետախության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի  հանդիպմանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ հետ, որից հետո թուրքական կողմը կորոշի ինչ քայլեր ձեռնարկի Սիրիայի քրդերի դեմ։