Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։

Սերդար Քիլիչը և Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են Ռուսաստանի մայրաքաղաքում։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,– ասվում է Հայաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ բանակցությունները տեւել են մեկուկես ժամ, որի ընթացքում կողմերը նախնական կարծիքներ են փոխանակել երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։

Թուրքիան և Հայաստանը հատուկ բանագնացներ են նշանակել անցյալ տարվա դեկտեմբերին։