Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել հրասայլեր
Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել հրասայլեր

Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել հրասայլեր: Իդլիբ է տեղափոխվել մոտ 1000 զինվորական:

Իդլիբի նահանգում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Սիրիայի բանակի գործողության հետևանքով զոհվել էր հինգ թուրք զինվորական և մեկ քաղաքացիական անձ: Ռմբակոծման ժամանակ տուժել է նաև 7 թուրք զինվոր:

Թուրքիայի իշխանությունը վստահ է, որ Սիրիայի կառավարությունը նախապես ունեցել է տվյալներ զինվորականների դիրքերի մասին, սակայն չնայած դրան, անցկացրել է գործողությունը: Պաշտոնական Անկարայի հայտարարությամբ, եթե տարածշրջանում չկայունանա իրավիճակը, Թուրքիայի իշխանությունը Իդլիբում լայնամասշտաբ գործողության մեկնարկը չի բացառում: