Թուրքիան շատ դեպքերում իրեն չի պահում դաշնակցի նման. Էնտոնի Բլինկեն
Թուրքիան շատ դեպքերում իրեն չի պահում դաշնակցի նման. Էնտոնի Բլինկեն

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնտոնի Բլինկենը հայտարարում է, որ Թուրքիան դաշնակիցի պես չի գործում: Այս մասին, Բլինկենը հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նրա խոսքով, Բայդենի վարչակազմը կքննարկի այն հարցը, կկիրառվի թե ոչ Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ, Ռուսաստանից պաշտպանական համակարգեր գնելու պատճառով:

«Այն գաղափարը, որ մեր այսպես կոչված ռազմավարական գործընկերը կլինի մեր ամենամեծ ռազմավարական մրցակցին համահունչ, անընդունելի է: Կարծում եմ, որ մենք պետք է տեսնենք գործող պատժամիջոցների արդյունքը և այնուհետև որոշենք, թե արդյոք մենք պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկենք»,- հայտարարել է Բլինկենը Սենատի հանձնաժողովի նիստում:

Նրա խոսքով, Թուրքիան շատ դեպքերում չի գործում որպես դաշնակից:

«Թուրքիան դաշնակից է, որը շատ դեպքերում չի գործում որպես դաշնակից, նա պետք է գործի, և դա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է», – հայտարարել է պետքարտուղարի թեկնածուն: