Թուրքիան կստեղծի հեռակա կարգով կառավարվող տանկեր. Էրդողան
Թուրքիան կստեղծի հեռակա կարգով կառավարվող տանկեր. Էրդողան

Թուրքիան մտադիր է ավտոնոմ տանկերի արտադրություն սկսել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եթե Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը չարտադրեր սեփական անօդաչու թռչող սարքերը, ապա սիրիական Աֆրինում խոցված ցանկացած դրոն հանրապետությանը ծանր դրության մեջ կդներ»,-ասել է նախագահը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ հաջորդ քայլը պետք է դառնա առանց տանկիստի տանկերի արտադրությունը։