Թուրքիան հաղորդում է Սիրիայի կառավարական դիրքերի վրա լայնածավալ հարված հասցնելու մասին
Թուրքիան հաղորդում է Սիրիայի կառավարական դիրքերի վրա լայնածավալ հարված հասցնելու մասին

Թուրքիան լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական դիրքերի վրա: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, վնասազերծվել է ավելի քան 2 100 թիրախ: Նախարարությունը տարածել է նաև Իդլիբում ոչնչացված թիրախների լուսանկարները:

«Թուրքիան շարունակում է ոչնչացնել ռեժիմի թիրախները Սիրիայում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Ասադի ռեժիմին սատարող սոցիալական ցանցերի էջերում տարածվել են տեղեկություններ, Սիրիայի կառավարական ուժերի երկու գեներալների չեզոքացման մասին:

«Անադոլուն» նշում է, որ Թուրքիայի իշխանությունները «չեզոքացում» տերմինը օգտագործում են սպանություն կամ կալանավորում տերմինների փոխարեն:

Իդլիբ գավառում իրավիճակը սրվել է այն բանից հետո, ինչ Սիրիայի իշխանական ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 34 թուրք զինծառայող: