Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ
Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, անհրաժեշտ քայլերը քննարկելու համար, երկու կողմերը կնշանակեն հատուկ բանագնացներ, – այս մասին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուն:

Նրա խոսքով, Թուրքիան և Հայաստանը կարող են վերսկսել չարտերային թռիչքները Ստամբուլի և Երևանի միջև։ Բացի այդ, թուրք դիվանագետի խոսքով, պաշտոնական Անկարան անհրաժեշտ համակարգում կապահովի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Թուրքական կողմի հայտարարությանը արձագանքել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Ունանյանի խոսքով, Հայաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը գրված է պաշտոնական Երևանի իշխանությունների ծրագրում։

«Այս առումով մենք ողջունում ենք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց նշանակելու մասին և հաստատում ենք, որ հայկական կողմը նույնպես կնշանակի հատուկ բանագնաց այս երկխոսությանը», – ասել է Ունանյանը։