Թունիս - Անգլիա. Խաղի անոնս
Թունիս - Անգլիա. Խաղի անոնս

Հունիսի 18. Վոլգոգրադ. «Վոլգոգրադ արենա» մարզադաշտ. սկիզբը 22:00

Մրցավար. Վիլմար Ռոլդան (Կոլումբիա)

Անգլիայի ազգային հավաքականը աշխարհի առաջնությունը սկսում է Տունիսի հետ հանդիպմամբ:

Երկրպագուները և մամուլը Անգլիայում Գարեթ Սաուդգեյթի թիմը արդեն անվանել են՝ «հենց ինքը»: Դա նշանակում է, որ Անգլիայի հավաքականը այլևս չի խայտառակվելու և խաղալու է միայն հաղթանակի համար: Անգլիացիների թիմը ամբողջությամբ նոր է և շատերի համար սա առաջին աշխարհի առաջնությունն է: Բացի այդ, դեռ չի մոռացվել Բրազիլիայում ցուցադրված ամոթալի խաղը, երբ հավաքականը խմբում չի հաղթել ոչ մի հանդիպում և մրցաշարը լքել է խմբային փուլից:

Թունիսը 12-ամյա դադարից հետո կրկին վերադառնում է աշխարհի առաջնություն: Ինչպես երևում է թիմը լավ պատրաստված է, մինչ մրցաշարը, Նաբիլ Մաալուլի ղեկավարած թիմը երկու ոչ ոքի է խաղացել նույն 2:2 հաշվով՝ Թուրքիայի և Պորտուգալիայի հետ: Վերջին ընկերական դիմակայությունը Իսպանիայի հետ էր, որտեղ թունիսցիները պարտվել են նվազագույն հաշվով:

Միմյանց հանդիպումների վիճակագրություն.

Անգլիան և Թունիսը միմյանց հանդիպել են մեկ անգամ: 1998 թվականի խմբային փուլում, անգլիացիներին հաջողվել է 2:0 հաշվով պարտության մատնել աֆրիկացիներին:

Հետաքրքիր փաստեր.

  • Անգլիան արդեն 11 հանդիպում է չի պարտվում, իսկ Թունիսը չի պարտվում արդեն 8 հանդիպում
  • Թունիսը մասնակցել է հինգ աշխարհի առաջնությանը, սակայն դեռ փլեյօֆի փուլ չի անցել
  • Անգլիայի վերջին 8 հանդիպման ժամանակ անցել է 2,5-ից ավելի պակաս գոլ
  • Թունիսը աշխարհի առաջնության շրջանակներում դեռ եվրոպական թիմի չի հաղթել   +0=2-4
  • Անգլիան աշխարհի առաջնությունների շրջանակներում դեռ աֆրիկյան թիմերի մոտ չի պարտվել  +2=3-0
  • Թունիսը Աֆրիկայում գնդակը խլելու ժամանակ ամենաագրեսիվ թիմն է: Ընդհանուր առմամբ միջինը ունի 43 փորձ,  արդյունավետությունը 57 տոկոս
  • Անգլիայի հավաքականը ընտրական փուլի հանդիպումներում դեռ հակագրոհից գոլ չի բացթողել

Ինչ են ասել մարզիչները.

Նաբիլ Մաալուլ (Թունիս)

«Մենք ներկայացնում ենք արաբական աշխարհը: Արաբները դեռ պարտվում են: Դա մեզ վրա շատ է ազդում, դժվար կլինի հաղթել, սակայն դժվար կլինի նաև անգլիացիների համար: Հույս ունեմ, որ լավ ֆուտբոլ կդիտենք»

Գարեթ Սաութգեյթ (Անգլիա)

«Մեր երկրպագուները ցանկանում են, ոչ միայն հաղթանակ, այլ գեղեցիկ խաղ: Նույնը ցանկանում եմ նաև ես»