Թինաթին Բերձենիշվիլի. Թրեյնինգի ավարտին Ջոնաթան Սթոունմենի հետ ստեղծեցինք Առաջին ալիքի խմբագրային հայդլայն, այդ թվում, ինչպես պետք է լուսաբանվեն ընտրությունները
Թինաթին Բերձենիշվիլի. Թրեյնինգի ավարտին Ջոնաթան Սթոունմենի հետ ստեղծեցինք Առաջին ալիքի խմբագրային հայդլայն, այդ թվում, ինչպես պետք է լուսաբանվեն ընտրությունները

Երկու շաբաթ տևած առցանց թրեյնինգը, որը «Բիբիսի»-ի մարզիչ Ջոնաթան Սթոունմենն անցկացնում էր Վրաստանի Առաջին ալիքին լրագրողների համար, ավարտվել է այսօր:

Թրեյնինգի շրջանակներում մասնակիցները քննարկել են ընտրությունների լուսաբանման հարցերը, ճշգրտությունը և անաչառությունը: Մշակվել է նաև խմբագրային քաղաքականության փաստաթուղթ, որը ներառում է նաև ընտրությունների լուսաբանման հարցերը:

Ջոնաթան Սթոունմենը ընտրությունների լուսաբանման վերաբերյալ լրագրողների հետ կիսվել է իր փորձով:

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Թինաթին Բերձենիշվիլու հայտարարությամբ, թրեյնինգի շրջանակներում ստեղծվել է Առաջին ալիքի խմբագրային հայդլայնը:

«Համաձայնել ենք, որ համավարակից հետո Ջոնաթան Սթոունմենը կայցելի Վրաստան և մեր լրագրողների հետ արդեն գործնական կսկսի իրականացնել մեկամյա դասընթացի ժամանակ ուսուցանած նյութը»,- հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

Վրաստանի Առաջին ալիքը նախընտրական ժամանակաշրջանում վերապատրաստել է իր լրագրողներին: «Բիբիսի»-ի մարզիչ Ջոնաթան Սթոունմենը դասընթացներն անցկացրել է հեռավար ռեժիմում: