Թրամփը Մեքսիկայի հետ պատի շինարարության փոխարեն 1.8 մլն ներգաղթյալների քաղաքացիություն կշնորհի
Թրամփը Մեքսիկայի հետ պատի շինարարության փոխարեն 1.8 մլն ներգաղթյալների քաղաքացիություն կշնորհի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց առաջարել է կոնգրեսին օրինագիծ, համաձայն որի՝ 1.8 մլն չգրանցված ներգաղթյալներ, ովքեր ԱՄՆ են ժամանել երեխա ժամանակ, կարող են ամերիկյան քաղաքացիություն ստանալ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղոմ անելով Սպիտակ տան աղբյուրին։

Սպիտակ տան ներկայացրած պլանը նախատեսում է գրին քարտերի և ամուսիններին ու փոքր երեխաներին քաղաքացիության տրամադրման սահմանափակում։ Բացի այդ, Սպիտակ տան առաջարկը պահանջում է կոնգրեսից համաձայնություն տալ ոչ սահմանակից երկրներից նոր անօրինական ներգաղթյալների արտաքսումն արագացնելուն։

Թրամփը կոնգրեսից 25 մլրդ դոլար է պահանջում՝ պատի շինարարության համար։ Վարչակազմը հույս ունի, որ կոնգրեսը կընդունի այդ պլանը։