Թրամփը Գոհաբանության օրվա նախօրեին «ներում» է շնորհել 2 հնդկահավի
Թրամփը Գոհաբանության օրվա նախօրեին «ներում» է շնորհել 2 հնդկահավի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավերի:

Ներման արարողությունը ավանդաբատ տեղի է ունեցել Սպիտակ տան բակում:

Բրեդ և Բաթեր անունը կրող հնդկահավերին ուղարկելու են Վիրջինիայի նահանգ: Թրամփը արարողության ժամանակ կատակել է, հայտարարելով, որ հնդկահավերը արդեն ծանուցագրեր են ստացել, որ ներկայանան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի առջև և ցուցմունք տան նախագահի իմփիչմենթի գործով:

Ավանդույթի համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գոհաբանության օրը բոլոր ընտանիքներում պետք է լինի հնդկահավ: 1940 թվականին, Միացյալ Նահանգների նախագահ, Հարի Տրումենը ներդրել է հնդկահավերի ներում շնորհման ավանդույթը: Տրումենի օրինակին հետևել են նաև այլ նախագահները:

Թողնել մեկնաբանություն