ԹՊՀ-ն սկսում է միջազգային ծրագրերի իրականացում

Թբիլիսիի պետական համալսարանը սկսում է միջազգային չափանիշներով սահմանված դիպլոմներ տալ: Մինչ այդ վրացի ուսանողներն այս աստիճանի դիպլոմ ստանում էին Սան Դիեգոի համալսարանից, որը Վրաստանում մասնաճյուղ ուներ հիմնած: Նոր կարգավիճակ ստանալու համար ԹՊՀ-ն արդեն մի քանի փուլ է անցել, ըստ որի բազում չափանիշների արդեն համապատասխանում է: Առաջին շրջանում դիպլոմները երկու ուղղությամբ կտրվի՝ ճարտարապետական և բնագիտական: Այլ ծրագրեր կավելանան աստիճանաբար: