ԹՊՀ-ի հոբելյանի կապակցությամբ Ազգային բանկը թողարկել է արծաթե մետաղադրամներ
ԹՊՀ-ի հոբելյանի կապակցությամբ Ազգային բանկը թողարկել է արծաթե մետաղադրամներ

Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելանի կապակցությամբ Վրաստանի ազգային բանկը թողարկել է 5 լարիանոց արծաթե մետաղադրամ:

Մետաղադրամի շնորհանդեսին ներկա են գտնվել Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն:

Մետաղադրամի դիզայնի հեղինակը Նինո Գոնգաձեն է և այն 1500 օրինակով պատրաստվել է Իսպանիայում:

Մետաղադրամի արժեքը 95 լարի է և այն հնարավոր է գնել փետրվարի 1-ից: