Թող ջուրը տանի բոլոր կուսակցությունները, մարդկությունը կանգնած է բոլոր կուսակցական անդամակցությունների առջևում, իմ կյանքի հսկայական և, հավանաբար, ամենահետաքրքիր հատվածը կապված է Միխեիլ Սահակաշվիլիի հետ. Գրիգոլ Վաշաձե
Թող ջուրը տանի բոլոր կուսակցությունները, մարդկությունը կանգնած է բոլոր կուսակցական անդամակցությունների առջևում, իմ կյանքի հսկայական և, հավանաբար, ամենահետաքրքիր հատվածը կապված է Միխեիլ Սահակաշվիլիի հետ. Գրիգոլ Վաշաձե

Թող ջուրը տանի բոլոր կուսակցությունները, բոլոր կուսակցական անդամակցությունները և այն ամենը, ինչ կոչվում է Վրաստանում քաղաքականություն։ Մարդկությունը, ընկերությունը առաջին տեղում է։ Միխեիլ Սահակաշվիլիի հետ անց եմ կացրել իմ կյանքի հսկայական և, հավանաբար, ամենահետաքրքիր հատվածը, – այս մասին Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ, հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն, ով այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին։

Ինչպես նշել է Գրիգոլ Վաշաձեն, Միխեիլ Սաակաշվիլին ֆիզիկապես թուլացած չէ, սակայն, թվում է, շուտով նա կթուլանա, քանի որ 23 օր հացադուլ է անում:

«Ցավոք, ես չեմ կարող լրագրողների հետ խոսել այն մասին, ինչի մասին խոսել եմ նախագահի հետ: Ձեզ հետ քննարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է  Ազգային շարժման անդամ լինել-չլինելուն, բոլոր կուսակցությունները թող ջուրը տանի, բոլոր կուսակցություններին անդամակցությունը, ընդհանրապես, այն, ինչ Վրաստանում կոչվում է քաղաքականություն։ Ֆիզիկապես ոչ թե թուլացած, այլ թվում է, թե ֆիզիկական թուլությունը շուտով կսկսվի, քանի որ 23 օր հացադուլ է անում։ Հասկանալի է, որ Բոբի Սինսը հացադուլ էր հայտարարել 77 օր, Մեծ Բրիտանիայի բանտում, բայց ինչ -որ տեղ քսան օր հետո մարդիկ այլևս պիտանի չեն», – ասփլ է Վաշաձեն: