Թմրանյութեր իրացնող անձանց նկատմամբ դաժան պայքարը չպետք է վերածվի ՝օգտագործողների նկատմամբ դաժան պայքարի. Ակակի Զոիձե
Թմրանյութեր իրացնող անձանց նկատմամբ դաժան պայքարը չպետք է վերածվի ՝օգտագործողների նկատմամբ դաժան պայքարի. Ակակի Զոիձե

Թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանի լիագումար նիստին տեղի է ունենալու փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն, գոյություն ունեցող թմրաքաղաքականությունը պետք է փոխվի այնպես, որ իրացնող անձանց նկատմամբ դաժան պայքարը չվերածվի ՝ օգտագործող անձանց նկատմամբ դաժան պայքարի:

Պատգամավորի խոսքերով, այսօր սահման՝ իրացնողի և սպառողի միջև համարյա թե գոյություն չունի:

«Նոր փոփոխությունների համաձայն մենք հաստատելու ենք սահման՝ իրացման և սպառման միջև: Թմրամոլներին պետք է օգնության ձեռք մեկնենք և բանտի փոխարեն պետք է բուժենք նրանց և վերադառձնենք հասարակությանը: Սկզբունքների հետ բոլորը համամիտ են, բացի մի քանի ծայրահեղական խմբի: Մի խումբը ցանկանում է ազատականացնել, իսկ մյուս մասը պահանջում է այդ մարդկանց հանել կախաղանի, իսկ հասարակության մեծ մասը համամիտ է երեք սկզբունքի հետ, դրանք են՝ իրացնողների նկատմամբ դաժան պայքար, կանխարգելում և թմրամոլներին բուժում: Հենց սա է բալանսավորված քաղաքականությունը»,-ասել է Զոիձեն:

Հիշեցնենք, խորհրդարանի առողջապահության կոմիտեն թմրաքաղաքականության ազատականացման փոփոխություններին աջակցել է առաջին ընթերցմամբ, սակայն նախաձեռնությանը չեն աջակցել կոմիտեի մի քանի անդամ և պահպանողական կուսակցության պատգամավորները: