Թինաթին Բերձենիշվիլին պարգևատրել է ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների «Մեր վրաց լեզուն» օլիմպիադայի հաղթողներին
Թինաթին Բերձենիշվիլին պարգևատրել է ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների «Մեր վրաց լեզուն» օլիմպիադայի հաղթողներին

Վրաստանի առաջին ալիքը պարգևատրել է ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների «Մեր վրաց լեզուն» օլիմպիադայի հաղթողներին:

Առաջին տեղը զբաղեցրած Մարիամ Չիրագովային պարգևատրել է առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլի: Պարգևատրվել են նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած՝ Ռիմա Ալիևան և Սոնա Խաչատրյանը:

Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ, նախագծով հետաքրքրվել են շատ աշակերտներ: Օլիմպիադային մասնակցել է 250 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել երեքը:

«Մեր վրաց լեզուն» նախագիծը նպատակ ունի խթանել վրացերենը այն տարածաշրջանում, որտեղ ապրում են մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ծրագիրն իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ:

«Մենք մի քանի տարի է, ինչ իրականացնում ենք այս նախագիծը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը, որն օգնում է մեզ բազմազան դարձնել նախագիծը: Այս տարի մենք բավականին մեծ ակտիվություն ունեցանք, 250 աշակերտ է նասբակցել, մենք ունենք երեք հաղթող, նրանցից մեկը ժամանել է Թբիլիսի, դիտել առաջին ալիքի շենքը և խոստացել լինել մեր հեռուստադիտողը: Ինչ վերաբերում է նախագծի կարևորությանը, կարծում եմ, որ այն կօգնի ապագա սերնդին լինել ավելի համարձակ, կրթված և ավելի ակտիվ ներգրավված հասարակական կյանքում»,- հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

Թողնել մեկնաբանություն