Թինաթին Բերձենիշվիլին ներկա է գտնվել ՄԱԿ-ի հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառմանը
Թինաթին Բերձենիշվիլին ներկա է գտնվել ՄԱԿ-ի հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառմանը

Այսօր կայացել է ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Դրան մասնակցել են Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը, դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները և հատուկ հրավիրված հյուրեր:

Հրավիրված հյուրերի թվում էր Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլին: Թինաթին Բերձենիշվիլին շնորհավորել է կազմակերպությանը հոբելյանի կապակցությամբ:

«Նախ ուզում եմ շնորհավորել մեզ, մեր երկրին և ՄԱԿ-ին այս հոբելյանի կապակցությամբ: Ամենակարևորը, որը միավորում է բոլորիս, այն ինչ պետք է լինի և այդ ուղերձն է – խաղաղությունը, որի կարիքը մենք այդքան շատ ունենք:  Վրաստանի առաջին ալիքը միավորված ազգերի կազմակերպության հետ ունի մի քանի նախագիծ և մենք շարունակում ենք աշխատանքը, այդ թվում «հեռուստադպրոցի» շրջանակներումում, որ հաղորդագրությունները, որոնք գլոբալ են և ամբողջ աշխարհի համար մեկն են, ավելի մատչելի լինեն»,- հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին: