Թինաթին Բերձենիշվիլին մասնակցելու է հանրային հեռարձակողի տնօրենի ընտրական մրցույթին
Թինաթին Բերձենիշվիլին մասնակցելու է հանրային հեռարձակողի տնօրենի ընտրական մրցույթին

Թինաթին Բերձենիշվիլին մասնակցելու է հանրային հեռարձակողի տնօրենի ընտրական մրցույթին:

«Երևի ոչ մեկի համար զարմանալի չէ, որ ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին: Դրա առաջին պատճառը այն սկսված գործն է և արդյունքը, որը դուք արդեն տեսնում եք առաջին ալիքի բոլոր հարթակներում, և նոր սեզոնից էլ ավելի շատ կտեսնենք միասին, ինչպես նաև ամենակարևոր և հիմնարար վերափոխման գործընթացները, որոնք տեղի են ունենում կադրից դուրս և թիմի հետ միասին, որը հասկանում է, թե ինչ է հանրային հեռարձակողի միտքը և ինչ արժեքների վրա է կանգնած հանրային լրատվամիջոցը Վրաստանում և Եվրոպայում:

Պատիվ ունեմ լինել Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) լրատվամիջոցների կառավարման հանձնաժողովի անդամ, ինչպես նաև գենդերային հավասարության խմբի ղեկավար, որի դաշինքը միավորում է 56 երկրի 115 անդամի, 900 լոկալ և տարածաշրջանային հեռուստառադիո ծառայություններ: Բացի այդ, այս որոշման կայացման հիմնական պատճառն այն է, որ ես շատ մանրամասն ծանոթ եմ մեր կազմակերպությանը,և գիտեմ այստեղ տեղի ունեցող բոլոր գործընթացների մասին և հուսով եմ, որ իմ գիտելիքներն ու կուտակած փորձը օգտակար կլինի են Վրաստանի հանրային հեռարձակողին»,- ասել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, Թինաթին Բերձենիշվիլին:

Թողնել մեկնաբանություն