«ԹիԲիՍի բանկի» ակտիվություններում ի հայտ են եկել փողի սպիտակեցման և այլ անօրինական գործողությունների նշաններ. Դատախազություն
«ԹիԲիՍի բանկի» ակտիվություններում ի հայտ են եկել փողի սպիտակեցման և այլ անօրինական գործողությունների նշաններ. Դատախազություն

«ԹիԲիՍի բանկի» ակտիվություններում ի հայտ են եկել փողի սպիտակեցման և այլ անօրինական գործողությունների նշաններ,-այս մասին դատախազությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դատախազ ՝ Սալոմե Չիքոբավան:

«Ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը 2018 թվականի մայիսին սկսել է «ԹիԲիՍի բանկի», նրա սպառողներ իրավաբանական անձանց, բանկի ադմինիստրատորների և առանձին սպառողների ֆինանսական ակտիվությունների ուսումնասիրումը և հանգել է եզրակացության, որ այդ ակտիվություններում ի հայտ են եկել անօրեն եկամուտների օրինականացման, կամ փողի սպիտակեցման նշաններ:

Նշված նյութերը հետագայում ուղարկվել են ազգային բանկին և Վրաստանի դատախազությանը:

Ազգային բանկը սեփական իրավասությունների շրջանակներում ուսումնասիրել է հարցը և արձագանքել հայտնաբերված խախտումներին:

Իսկ Վրաստանի դատախազությունը 2018 թվականի օգոստոսի 2-ին սկսել է քրեական գործով հետաքննություն, անօրեն եկամուտների օրինականացման փաստով, հանցանքը նախատեսված է Վրաստանի ՔՕ 194-րդ հոդվածի երրորդ մասի «Գ» ենթամասով:

Հետաքննությամբ պարզվել է, որ 2008 թվականի ապրիլին և մայիսին, ՍՊԸ «Սամգորի թրեյդը» և ՍՊԸ «Սամգորի M»-ը, «ԹիԲիՍի բանկից» առանց համապատասխան գրավի, արագացված կարգով ստացել են 17 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ընկերությունների հաշիվներին վարկի գումարը փոխանցելուց հետո, Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն, նույն ընկերություններից, որպես ֆիզիկական անձինք, վարկի տեսքով ետ են վերցրել այդ գումարը: 2008 թվականի վերջին, ԹիԲիՍի բանկը նշված վարկերը, բանկային կարգավորումներով ժամանակից շուտ , առանց փաստարկների վերացրել է և տեղափոխել արտաքին բալանսային հաշվին, իսկ 2012 թվականին ընդհանրապես ազատել է այդ ընկերություններին որևէ տիպի պատասխանատվությունից, երբ համաձայնել է այդ պատասխանատվությունը անց կացնել օֆշորային ընկերության վրա: Հատկանշական է, որ ՍՊԸ «Սամգորի թրեյդը» և ՍՊԸ «Սամգորի M»-ի համար վարկերը այնպես են չեզոքացվել, որ այդ ընկերությունները ընդհանրապես ոչ մի բան չեն վճարել: Բացի այդ հայտնի է նաև, որ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն դեռևս չեն վճարել ՍՊԸ «Սամգորի թրեյդ» և ՍՊԸ «Սամգորի M»-ից վերցված վարկը:

Հետաքննության շրջանակներում իրականացվել են մի քանի հետաքննչական և գործընթացային գործողություններ, հարցաքննվել են գործի հետ առընչություն ունեցող անձինք, այդ թվում հարցաքննվել է Մամուկա Խազարաձեն: Հետաքննության այս փուլում, հնարավոր հանցավոր փաստերի լիիրավ ուսումնասիրման համար, անհրաժեշտ է հավելյալ փաստաթղթերի և լրատվության ձեռքբերում, որի համար Վրաստանի գլխավոր դատախազությունը 2019 թվականի հունվարի 4-ին միջնորդությամբ դիմել է քաղաքային դատարանին, «ԹիԲիՍի բանկից» հավելյալ լրատվություն վերցնելու կապակցությամբ: Դատարանի կողմից բավարարված միջնորդությունը արդեն հանձնվել է «ԹիԲիՍի բանկին»: Գործով հանրային հետաքրքրությունը նախատեսելով, գլխավոր դատախազությունը հասարակությանը պարբերաբար փոխանցելու է լրատվություն»,-ասել են գլխավոր դատախազությունում: