Թեյմուրազ Կուպատաձե. Դավիթ Գարեջիում խաղաղ վիճակ է, առաջիկա օրերին ուխտավորները և զբոսաշրջիկները կկարողանան ազատ տեղաշարժվել
Թեյմուրազ Կուպատաձե. Դավիթ Գարեջիում խաղաղ վիճակ է, առաջիկա օրերին ուխտավորները և զբոսաշրջիկները կկարողանան ազատ տեղաշարժվել

Դավիթ Գարեջիի վաական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ վրաց-ադրբեջանական կողմերի միջև կայացել է հանդիպում:

Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ղեկավարի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն, առաջիկա շաբաթվա ընթացքում, չհամաձայնեցված տարածքում, որտեղ մինչ այժմ կարող էին տեղաշարժվել քաղաքացիները և ուխտավորները, այս պահի դրությամբ առկա սահմանափակումը չեղարկվելու է և կրկին կկարողանան տեղաշարժվել:

Թեյմուրազ Կուպատաձեն խոսել է նաև երեկվա միջադեպի առնչությամբ: Նրա տեղեկությամբ, տեղի բնակիչները բառացի վիրավորել են ադրբեջանցի սահմանապահներին, որին հետևել է ընդհարում: Իրավիճակը լիցքաթափվել է վրաց սահմանապահների ներգրավման արդյունքում:
«Ինչ վերաբերում է միջադեպին, երեկ տեղի բնակչությունը բարձրացել է սահմանի չհամաձայնեցված հատված, որտեղ գտնվում էին վրացի և ադրբեջանցի սահմանապահները: Նրանց բառացի վիրավորել են, իսկ այնուհետև նրանց միջև տեղի է ունեցել փոքր միջադեպ: Վրաց սահմանապահների միջամտության արդյունքում իրավիճակը լիցքաթափվել է: Հանգիստ վիճակ է: Ներքին գործերի նախարարությունը հանրությանը և Վրաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքներին, որպեսզի սահմանագծման հանձնաժողովին տրվի խաղաղ իրավիճակում աշխատելու հնարավորություն»,- հայտարարել է Թեյմուրազ Կուպատաձեն: