Թեթրիծղարոյում բնակելի տուն է այրվել
Թեթրիծղարոյում բնակելի տուն է այրվել

Թեթրիծղարոյի շրջանի Դվալթա գյուղում բնակելի տուն է այրվել: Հրդեհի հետևանքով զոհեր չկան:

Կրակը տարածվել է փայտե վառարանից: Տեղում աշխատում է Մանգլիսիի բաժնի հրշեջ-փրկարարական ծառայության երկու բրիգադ:

Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացվել է: Հարևան տների վրա անցնելու վտանգ չկա: Այրվածք է ստացել տան սեփականատերը, ում շտապ օգնության խումբը տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն: