Թերեզա Մեյը Բրեքսիթի հետ կապված այսօր ելույթ է ունենալու խորհրդարանում
Թերեզա Մեյը Բրեքսիթի հետ կապված այսօր ելույթ է ունենալու խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր խորհրդարանում հանդես է գալու խոսքով: Տարածված լրատվությամբ, վարչապետը մեկ անգամ ևս ֆիքսելու է իր դիրքորոշումը այն մասին, որ նա չի համաձայնվում Բրեքսիթի կապակցությամբ երկրում ևս մեկ հանրաքվե անցկացնելու հետ: Լրատվությունն այս մասին տարածել է Reuters -ը:

Բրիտանական մամուլը մի քանի օր է տարածում է լրատվություն, որ Թերեզա Մեյի մի քանի համակուսակից, նրա մեջքի ետևում բանակցություններ են վարում երկրում կրկին հանրաքվե անցկացնելու մասին:

Թերեզա Մեյը վերջին անգամ խորհրդարանում ելույթ է ունեցել անցած կիրակի, Բրյուսելից վերադառնալուց հետո: