Թենգիզ Ցերցվաձե. Տեղեկությունը, իբր առողջապահության նախարարը տեղեկացված չէր Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնում տիրող իրավիճակի մասին, կատարյալ սուտ է
Թենգիզ Ցերցվաձե. Տեղեկությունը, իբր առողջապահության նախարարը տեղեկացված չէր Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնում տիրող իրավիճակի մասին, կատարյալ սուտ է

Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ տեղեկությունը, իբր առողջապահության նախարարը տեղեկացված չէր Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնում տիրող իրավիճակի և օգոստոսի 20-ից պացիենտների մի մասի ընդունելությունը դադարեցնելու վերաբերյալ, կատարյալ սուտ է:

Այս մասին ասվում է ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնում տիրող իրավիճակի մասին Ցերցվաձեի հերթական հայտարարության մեջ:

Նրա խոսքով, առողջապահության նախարարության կողմից «արդարանալու հերթական թույլ փորձ է» այն նամակի տարածումը, որը իբր հաստատում է, որ ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնն ընթացիկ տարվա փետրվարին ստացել էր թույլտվություն անհետաձգելի նորոգման աշխատանքների համար սեփական դիվիդենդի կիրառման համար:

«Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ սա լիարժեք սուտ է և արդարանալու տկար փորձ: Կտրականապես հայտարարում ենք, որ նման թույլտվություն կենտրոնն էկոնոմիկայի նախարարությունից ստացել էր ս.թ օգոստոսի 21-ն, արդեն պացիենտների ընդունելությունը դադարեցնելուց հետո և մինչ այդ ոչ էկոնոմիկայի, ոչ առողջապահության նախարարություններից և ոչ էլ ցանկացած տիպի կառավարական կառույցից որևէ տիպի, կրկնում եմ, որևէ տիպի դիվիդենդ կիրառելու իրավունքի մասին թույլտվություն չի ստացել: Եթե ունենայինք այդ թույլտվությունը, մեզ համար կենսական նշանակություն ունեցող աշխատանքները կանցկացնեինք:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության սպառնալիքին, ծրագրից «առանց զգուշացնելու» դուրս գալու պատճառով կենտրոնին պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, ցանկանում եմ հիշեցնել, որ մեզ ստիպեցին դուրս գալ ծրագրից, քանի որ կենտրոնը չունի տարրական կենսական նշանակություն ունեցող պայմաններ»,- ասվում է Թենգիզ Ցերցվաձեի հայտարարության մեջ: