Թենգիզ Ցերցվաձե. Կոչ եմ անում հիվանդներին ամեն ինչ անել և դիմել կլինիկաներ ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին ութ օրվա ընթացքում
Թենգիզ Ցերցվաձե. Կոչ եմ անում հիվանդներին ամեն ինչ անել և դիմել կլինիկաներ ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին ութ օրվա ընթացքում

Կոչ եմ անում հիվանդներին5 անել ամեն ինչ և դիմել կլինիկաներ ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին ութ օրվա ընթացքում,- այս մասին հայտարարել է «Կովիդ-19»-ի կլինիկական կառավարման խմբի ղեկավար, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկիայի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։

«Հորդորում եմ հիվանդներին անել հնարավորը, հատկապես՝ 60 տարեկանից բարձր և ուղեկցող քրոնիկական հիվանդություններով հիվանդներին, ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին ութ օրվա ընթացքում դիմել կլինիկաներ։ Դրա համար անհրաժեշտ է թեստը ժամանակին կատարել։ Շատերն ուշ են հանձնում թեստը: Ասենք՝ 10 կամ 15 օր հետո։ Մի սպասեք, որ իրավիճակը չափազանց ծանրանա։ Կապվեք մեզ հետ առաջին ութ օրվա ընթացքում և կտեսնեք, թե որքանով կկրճատվի զոհերի թիվը», – ասել է Ցերցվաձեն։

Նրա խոսքով՝ այսօր ընտանիքի բժիշկների ցանցն ու առցանց կլինիկաները շատ լավ են աշխատում։

«Մեր որոշ ընդդիմախոսներ ասում են, թե ընտանիքի բժիշկների ցանցը լավ չի աշխատում, դա սուտ է։ Գործնականում յուրաքանչյուր հիվանդ ունի բժիշկ, և ոչ մի հիվանդ առանց բժշկի չի մնում։ Հիվանդները պետք է վստահեն այս բժիշկներին: Երբ բժիշկը հիվանդին խորհուրդ է տալիս, դու սրացման թեկնածու ես, ունես սրման ռիսկեր, կամ արդեն սրված ես, պետք է անհապաղ դիմել կլինիկա»,- ասել է Ցերցվաձեն։

Ինչպես նշել է Ցերցվաձեն, վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 74 դեպք, և եթե Վրաստանը պատվաստված երկիր լիներ, ապա կունենայինք ոչ թե 74, այլ վեց կամ յոթ մահ, և եթե առաջին ութ օրում հիվանդները այցելեին կլինիկա, մենք ընդհանրապես չէինք ունենա մահացածներ։

Թենգիզ Ցերցվաձեն ասել է նաեւ, որ կրկնակի պատվաստվածների միջեւ մահացության թիվը նվազագույն է։

«Սա միավոր է, և մեր կլինիկայում նման դեպք չի եղել։ Պաշտոնական տվյալներով՝ մահացածների 98 տոկոսը եղել է չպատվաստված և միայն 2 տոկոսն է պատվաստված»,- ասել է Թենգիզ Ցերցվաձեն։