Թելեթիի մոտ ավտովթարից տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ, որոնցից 17-ը Հայաստանի քաղաքացի է, երկուսը՝ Վրաստանի, մեկը՝ Ադրբեջանի
Թելեթիի մոտ ավտովթարից տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ, որոնցից 17-ը Հայաստանի քաղաքացի է, երկուսը՝ Վրաստանի, մեկը՝ Ադրբեջանի

Թելեթի գյուղի մոտ ավտովթարից տուժած 20 մարդ տեղափոխվել է Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են շտապ օգնության ծառայությունում, 20 տուժածից ութին տեղափոխել են «Նյու հոսպիտալս», երեքին՝ Պատրիարքարանի Սուրբ Հովակիմի և Աննայի անվան հիվանդանոց, իսկ երկուսին՝ Ինգորողվայի կլինիկա, չորս տուժածի տեղափոխել են «Պինեո», երեքին՝ անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության կենտրոն:

Տուժածներից 17-ը Հայաստանի քաղաքացի է, երկուսը՝ Վրաստանի, մեկը՝ Ադրբեջանի:

Քվեմո Քարթլիում, Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր երկու մարդ:

Միմյանց էին բախվել երեք միկրոավտոբուս և մեկ ավտոմեքենա:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, միկրոավտոբուսներից մեկը ուղևորվում էր Երևանից Բաթումիի ուղղությամբ: Զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նրանցից երկուսը կին է:

Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: