Թելեթի գյուղի մոտ ավտովթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժել՝ 15-ը
Թելեթի գյուղի մոտ ավտովթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժել՝ 15-ը

Քվեմո Քարթլիում, Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժել՝ 15-ը:

Միմյանց են բախվել երեք միկրոավտոբուս և մեկ ավտոմեքենա:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, միկրոավտոբուսներից մեկը ուղևորվում էր Երևանից Բաթումիի ուղղությամբ: Զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: