Թելավիում սկսվել են նախագահի երդմնակալության արարողության աշխատանքները
Թելավիում սկսվել են նախագահի երդմնակալության արարողության աշխատանքները

Թելավիում, Էրեկլե Երկրորդի պալատի տարածքում գտնվում են Վրաստանի վարչապետի հրամանով ստեղծված նախագահի երդմնակալության կազմակերպչական խմբի անդամները, Պետական Անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Կազմակերպչական խմբի անդամները հավաքված են Բատոնիի բերդի ներքին տարածքում:

Կազմակերպչական խմբի անդամ, նկարիչ Թամար Փոցխիշվիլին ասում է, որ տարածքն ուսումնասիրելուց հետո կսկսվի գրաֆիկների և էսքիզների վրա աշխատանքը: