Թելավիում ավտովթարի հետևանքով տուժել են ոստիկաններ
Թելավիում ավտովթարի հետևանքով տուժել են ոստիկաններ

Թելավիի մունիցիպալիտետի Շալաուրի գյուղում ավտոմեքենան բախվել է կամրջին: Ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորներն ստացել են ծանր վնասվածքներ: Նրանք ոսկտիկանության աշխատակիցներ են:

Շտապ օգնության բրիգադը երկու տղամարդուն էլ տեղափոխել է Թելավիի հիվանդանոց:

Տուժածները վիրահատվել են: Ընթանում է հետաքննություն: