Թելավիում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է միջին տարիքի կին
Թելավիում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է միջին տարիքի կին

Թելավիում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է միջին տարիքի կին: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Ականատեսների խոսքով, Ռուսթավելու պողոտայում, հետիոտն կնոջը, ով փորձում էր անցնել փողոցը, վրաերթի է ենթարկել արագ երթևեկող ավտոմեքենան:

Տուժածը մահացել է հիվանդանոց տանելուց անմիջապես հետո:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղը ունեցածի շուրջ հետաքննություն է ընթանում 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որին հետևել է մարդու մահ: