Թելավի շրջանային ոստիկանությունում ընթացող հանդիպումը լքել են ցուցարարները
Թելավի շրջանային ոստիկանությունում ընթացող հանդիպումը լքել են ցուցարարները

Թելավի շրջանային ոստիկանությունում ընթացող հանդիպումը լքել են ցուցարարները: Այս մասին փոխանցում է առաջին ալիքի լրագրողը: Նրանց խոսքով, այս որոշումը կայացրել են այն բանից հետո, ինչ Պանկիսիի կիրճում տեղի է ունեցել հերթական ընդհարումը ցուցարարների և իրավապահների միջև:

Պանկիսիի կիրճում ստեղծված իրավիճակի պատճառով, Կախեթիի շրջան է այցելել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, բանակցություններին հնարավոր է ներգրավված լինեն՝ Գիորգի Գախարիան, Մայա Ցքիթիշվիլին, Նաթիա Թուրնավան և Լևան Դավիթաշվիլին:

Այս րոպեներին ցուցարարների և իրավապահների միջև հերթական ընդհարում է: Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ի պատասխան դրա նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Թողնել մեկնաբանություն