Թելավցի և գուրջաանցի խաղողագործները բողոքում են Նիկա Գվարամիայի հայտարարության դեմ (ֆոտո)
Թելավցի և գուրջաանցի խաղողագործները բողոքում են Նիկա Գվարամիայի հայտարարության դեմ (ֆոտո)

Թելավիի և Գուրջաանի բնակիչները հավաքվել էին Գոմբորիի նրբանցքի մոտ: Նրանք ցույց էին անցկացնում և բողոքում «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի կողմից եթերում հնչեցված գինու մասին արված արտահայտության դեմ:

Ցույցին գտնվում էին հիմնականում խաղողագործներ: Նրանց խոսքով, Գվարամիան վիրավորել է Կախեթիին և վրացական գինուն:

Ցուցարարները մի քանի րոպեով փակել էին ճանապարհը:

«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան «Աքցենտեբի» (Շեշտադրումներ) հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ «Իմ համար միևնույն են Բորջոմին և գինին: Պետք է ասենք Պուտինը լավն է, միայն այն բանի համար, որ Բորջոմին, գինին և Նաբեղլավին արտահանե՞ն Ռուսաստան: Ես միզած ունեմ երեքի մեջ էլ, իմ ոտքերին է: Կներեք, բայց մենք երկիր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»: