Թեհրանի նախկին քաղաքապետին ենթարկելու են մահապատժի
Թեհրանի նախկին քաղաքապետին ենթարկելու են մահապատժի

Թեհրանի նախկին քաղաքապետին ենթարկելու են մահապատժի: Այս մասին լուրը տարածում է Իրանի պետական հեռուստատեսությունը: Դատարանը քաղաքական գործչին դատապարտել է կնոջ սպանության համար:

Ինչպես հայտնի է, ընտանեկան անհամաձայնության ժամանակ, Մուհամել Ալի Նաջափին կնոջ վրա կրակել է և թողել նրան բաղնիսում: Միտրա Օստադիի համար վնասվածքները մահացու էին: Հետագայում հետաքննությունը պարզել է, որ սպանությունը նախապես պլանավորած էր: Քաղաքական գործիչը ճանաչել է իր մեղքը:

Արևմտյան մամուլը գրում է, որ վճիռը վերջնական չէ, քանզի նրա փաստաբանները ունեն 20 օրյա ժամկետ վճիռը գերագույն դատարանում բողոքարկելու համար:

Անցած տարի Իրանի իսլամական հանրապետությունում մահապատժի են ենթարկել 273 մարդու:

Թողնել մեկնաբանություն