Թեդրոս Գեբրեյեսուս. Աշխարհի մեծ մասը կրկին վարակման ռիսկի առջև է
Թեդրոս Գեբրեյեսուս. Աշխարհի մեծ մասը կրկին վարակման ռիսկի առջև է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարում է, որ առողջապահության ոլորտում  նման ճգնաժամ տեղի է ունենում մեկ դարում մեկ անգամ  և կորոնավիրուսի հետևանքներն աշխարհը կզգա տասնամյակներ շարունակ:

Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով, տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ աշխարհի մեծ մասը կրկին վարակման ռիսկի առջև է:

«Բազմաթիվ երկրներ, որոնք հավատում էին, որ այդ ամենն անցյալում է, այժմ պայքարում են պայթյունի դեմ»,- հայտարարել է Թեդրոս Գեբրեյեսուսը: