Թեա Ծուլուկիանին մեր թիմի կարևոր անդամն է և նրա դեմ բողոքներ չունենք. Ակակի Զոիձե
Թեա Ծուլուկիանին մեր թիմի կարևոր անդամն է և նրա դեմ բողոքներ չունենք. Ակակի Զոիձե

Վրաստանի խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ, Ակակի Զոիձեն հայտարարում է, որ թիմում անպայման լինելու են փոփոխություններ:

Ինչպես նշել է պատգամավորը, փոփոխությունները վերաբերելու են ինչպես կուսակցական կառուցվածքներին, այնպես էլ գործադիր և տեղական իշխանություններին:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը այն լուրը, որ Թեա Ծուլուկիանին լքում է նախարարի պաշտոնը, Զոիձեն պատասխանել է, այս մասին լրատվություն չունի:

«Թեա Ծուլուկիանին մեր թիմի կարևոր անդամն է, նա շատ լուրջ գործեր է արել»,- հայտարարել է Ակակի Զոիձեն: