Թեա Ծուլուկիանին մեկնել է Անտիգուա և Բարբուդա
Թեա Ծուլուկիանին մեկնել է Անտիգուա և Բարբուդա

Վրաստանի արդարադատության նախարարը հատուկ հրավերով մեկնել է Անտիգուա և Բարբուդա, Կարիբյան ծովի տարածաշրջանի երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Արդարադատության նախարարության փոխանցմամբ, «21-րդ դարի կառավարում» վեռնագրով  գագաթնաժողովին Թեա Ծուլուկիանին ելույթ է ունենալու խոսքով, և ներկաներին ծանոթացնելու է Վրաստանում իրականացրած բարեփոխումների հետ:

Նախարարը գագաթնաժողովի ժամանակ խոսելու է՝ թվային կառավարման, հանրային ծառայությունների ձեռնհասության, հասարակական կենտրոնների և արդարադատության տների գործունեության մասին: Նա խոսելու է նաև թափանցիկ կառավարման համակարգի ձևավորման համար իրականացրած բարեփոխումների մասին, որոնք Վրաստանին բերել են միջազգային ճանաչում և որի արդյունքում անցած տարի սեպտեմբերին Վրաստանը դարձել է «բաց կառավարման գործընկերության» նախագահող երկիր:

Արդարադատության նախարարության տվյալներով Թեա Ծուլուկիանիի այցը Անտիգուա և Բարբուդա տևելու է մինչև հունվարի 19-ը: