Թեա Ծուլուկիանին մասնակցում է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան իրավական համագործակցության հերթով երրորդ համաժողովին
Թեա Ծուլուկիանին մասնակցում է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան իրավական համագործակցության հերթով երրորդ համաժողովին

Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Հայաստան-Վրաստան իրավական համագործակցության թվով երրորդ համաժողովը: Միջոցառմանը մասնակցում է փոխվարչապետ, Վրաստանի արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանին: Նրա հետ միասին, Վրաստանի պատվիրակության կազմում են նախարարի առաջին տեղակալ, Միխեիլ Սարջվելաձեն, նախարարության մի քանի վարչությունների ղեկավարներ:

Վրաստանի արդարադատության նախարարը խոսքով դիմել է Հայաստան-Վրաստան իրավական համագործակցության համաժողովի մասնակիցներին: Թեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար, Ռուստամ Բադասյանին միջոցառումը հյուրընկալելու համար և նշել, որ Վրաստանի համար մեծ պատիվ է, հայ գործընկերների հետ կիսվել վրացական հաջող բարեփոխումներով և նրանցից լրատվություն ստանալ  հաջողությունների և ընդհանուր մարտահրավերների մասին:

«Հայաստան-Վրաստան իրավական համաժողովը ցույց է տալիս, թե որքան կարևոր է մեր երկու երկրների միջև փորձի փոխանակումը արդարության ոլորտում և ինչ կարևորություն ունի համապարփակ երկխոսությունը՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների բարձր մակարդակով պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, դատապարտյալների վերակենդանացման ոլորտում, Հայաստանի և Վրաստանի իրավական համագործակցության և փոխըմբռման գործընթացում»,- ասել է նախարարը:

Վրաստանի արդարադատության նախարարի խոսքով, Վրաստանը այն բանի լավ օրինակն է, թե ինչպես կարելի է արագ անցում կատարել ընտրական ժողովրդավարությունից դեպի ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, որը հիմնված է ինստիտուտների արդյունավետության վրա: Նա խոսել է վրացական հաջող բարեփոխումների մասին և նշել, որ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ բարձր են գնահատում Վրաստանում իրականացվող բարեփոխումները ՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի, խտրականության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, բիզնեսի խթանման, հանրային ծառայությունների մատչելիության, բաց և թափանցիկ կառավարման ոլորտներում: Նախարարը նշել է, որ Վրաստանը պատրաստ է կիսել իր փորձը բոլոր այն երկրների հետ, ովքեր արտահայտում են ցանկություն:

Համաժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, կողմերը քննարկել են դատական ​​բարեփոխման և վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից իրավական մեխանիզմները: Ուշադրության կենտրոնում էր կոռուպցիայի դեմ պայքարը և բաց կառավարման և ծառայությունների հասանելիությունը: Հայկական կողմի առանձնահատուկ հետաքրքրության կենտրոնում էր Վրաստանում գործող  էլեկտրոնային կառավարման ուղղությամբ ներդրված ծառայությունները:

Հայաստան-Վրաստան իրավական համագործակցության համաժողովը առաջին անգամ անց է կացվել 2015 թվականին: Համաժողովը հերթով անց է կացվում Հայաստանում և Վրաստանում:

Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Թողնել մեկնաբանություն