Թեա Ծուլուկիանին հանդիպում է անցկացրել Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի ժամանակակից թատերական արվեստի դպրոցում
Թեա Ծուլուկիանին հանդիպում է անցկացրել Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի ժամանակակից թատերական արվեստի դպրոցում

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին այցելեց «Ռուսթավելու ազգային թատրոն – Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի ժամանակակից թատերական արվեստի դպրոց»:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Թեա Ծուլուկիանին ծանոթացել է դպրոցի գործունեությանը և հանդիպել աշակերտների և դպրոցի ղեկավարության հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիին՝ երիտասարդներին որպես մասնագետ ձևավորելու ջանքերի համար և հատկապես նշել, որ դպրոցը հաջող մասնակցում է տարբեր միջազգային փառատոների: Նախարարը խոստացել է նաև աջակցել դպրոցին` նախարարության իրավասության շրջանակներում: