Թեա Ծուլուկիանին հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարարին
Թեա Ծուլուկիանին հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարարին

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Հայաստան այցի շրջանակներում հանդիպել է իր գործընկեր Արտակ Զեյնալյանին: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին տրամադրել են Վրաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունից:

Երկու երկրների նախարարները զրուցել են իրենց գերատեսչությունների փոխգործակցության մասին և քննարկել հետագա հարաբերություններին վերաբերող հարցեր:

Թեա Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին ծանոթացրել է Վրաստանում արդարադատության նախարարության գլխավորությամբ անցկացված բարեփոխումների հետ և խոսել գերատեսչության առաջիկա ծրագրերի մասին: Նա երկկողմ հանդիպմանը ընդգծել է արդարադատության բարեփոխման, կանանց և երեխանների իրավունքների պաշտպանության, պետական ծառայությունների մատչելիության և կալանավորների ռեսոցիալիզացիայի, վերականգնմամ ուղղությամբ իրականացված բարեփոխումները: