Թեա ծուլուկիանին հանդիպել է բազկամարտիկներ՝ Լևան Սաղինաշվիլիի և Իրակլի Զիրաքիշվիլիի հետ և հաջողություններ մաղթել
Թեա ծուլուկիանին հանդիպել է բազկամարտիկներ՝ Լևան Սաղինաշվիլիի և Իրակլի Զիրաքիշվիլիի հետ և հաջողություններ մաղթել

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, փոխնախարար Սոսո Գիորգաձեի հետ հանդիպել է վրացի հայտնի բազկամարտիկներ Լևան Սաղինաշվիլիի և Իրակլի Զիրաքաշվիլիի հետ: Նախարարը շնորհավորեց բազկամարտիկներին մարզական հաջողությունների համար, խոսեց Վրաստանում բազկամարտի ոլորտում առկա վիճակի և մարտահրավերների մասին և խոստացավ աջակցություն նախարարությունից:

«Հիշեցնենք, որ Լևան Սաղինաշվիլին բազկամարտի աշխարհի յոթակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է, ներկայումս հանդես է գալիս PAL (Professional Armwrestling League) ֆեդերացիայի անունից: Սաղինաշվիլին «Բազկամարտի լավագույն ութնյակի» մրցաշարի չեմպիոն դարձավ 2019 թվականին, երբ եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի անունից հանդես եկող Վիտալի Լալետինին: Մարզիկն այս տարի երկրորդ անգամ է մասնակցում նշված մրցաշարին: Այս անգամ, այս տարվա սեպտեմբերի 5-ին, Սաղինաշվիլին 6:0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակից Դեյվ Չաֆիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ինչ վերաբերում է Իրակլի Զիրաքաշվիլիին, ապա նա մասնակցել է նույն մրցաշարի որակավորման փուլին: 95 կգ. քաշային կարգում մրցումներն անցկացվեցին առաջին անգամ և Զիրաքաշվիլին հաղթեց ամերիկացի Դավիթ Մոսիերին: Մարզիկը 1/4 եզրափակիչ մենամարտը կանցկացնի նոյեմբերին: Իրակլի Զիրակաշվիլին բազկամարտի աշխարհի և Եվրոպայի հնգակի չեմպիոն է, ինչպես նաև հանդես է գալիս PAL ֆեդերացիայի անունից:

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունում շարունակվում են հանդիպումները մարզիկների և մարզական կազմակերպությունների հետ, և նախարարը յուրաքանչյուր մարզաձևի իրավիճակի մասին տեղեկատվությունը ստանում է անմիջապես մարզիկներից և մարզական կազմակերպություններից», – ասվում է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն