Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ հատուկ տեղ է հատկացվելու դպրոցական սպորտի զարգացմանը
Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ հատուկ տեղ է հատկացվելու դպրոցական սպորտի զարգացմանը

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին, նախարարի տեղակալ Սոսո Գիորգաձեի հետ համատեղ, աշխատանքային հանդիպում են ունեցել Մանկական և դպրոցական սպորտի ազգային ֆեդերացիայի ղեկավարների հետ:

Նախարարի խոսքով, ֆեդերացիան, նախարարությունից ֆինանսական աջակցություն ստանալուց բացի, սերտորեն համագործակցում է կրթության և գիտության նախարարության հետ և այս առումով հնարավորություն ունի մեծ դերակատարություն ունենալ զանգվածային սպորտի զարգացման գործում, որը մեկն է նախարարության գերակայություններից:

Նախարարության և Ֆեդերացիայի ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ մեկ ամսից Ֆեդերացիան կներկայացնի կոնկրետ ծրագրերի իրականացման գործողությունների պլան:

Հանդիպման ավարտին նախարարն ընդգծեց, որ 6-ից 15 տարեկան երեխաների սպորտով զբաղվելը նախարարության համար գերակա խնդիր է, և այս առումով կարևոր դեր կարող է խաղալ Մանկական և դպրոցական սպորտի ազգային ֆեդերացիան:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: