Թեա Ծուլուկիանի. ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունը վկայում է, որ դատական համակարգի կատարելագործման շուրջ աշխատանքը պետք է շարունակվի
Թեա Ծուլուկիանի. ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունը վկայում է, որ դատական համակարգի կատարելագործման շուրջ աշխատանքը պետք է շարունակվի

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, գերագույն դատարանի դատավորների հաստատման հետ կապված ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունը վկայում է, որ դատական համակարգի կատարելագործման շուրջ աշխատանքը պետք է շարունակվի:

«ԱՄՆ-ի դեսպանությունը նախկինում ևս նույն թեմայով հանդես էր եկել հայտարարությամբ և դրանում նշվել էր, որ օրենքը, որն ընդունվել էր գերագույն դատարանի դատավորներին ընտրելու համար, առաջընթաց էր և անհնար է չհամաձայնելը: Սակայն երեկվա հայտարարությունը վկայում է այն մասին, որ ճիշտ է, համակարգն ավելի լավն է, քան նախկինում, սակայն այն միշտ կարելի է կատարելագործել և աշխատել դրա շուրջ»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

Ինչ վերաբերում է հաստատված դատավորներին, արդարադատության նախարարի խոսքով, նրանցից յուրաքանչյուրի համար քվեարկել են առանց ազդեցության:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն էր տարածել գերագույն դատարանի դատավորների հաստատման առնչությամբ:

«Խորհրդարանի իրավաբանական կոմիտեում լսումների ժամանակ թեկնածուների որոշ մասը չկարողացավ բավականին դրսևորել իր գիտելիքը կամ հավատարմությունն անաչառության նկատմամբ»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ: