«The Washington Times»-ը հրապարակում է Վրաստանի վարչապետի հոդվածը - Վրաստանն արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
«The Washington Times»-ը հրապարակում է Վրաստանի վարչապետի հոդվածը - Վրաստանն արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

«The Washington Times» ամերիկյան հրատարակությունը հրապարակում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հոդվածը՝ «Վրաստանն արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ – երկիրը կենսական նշանակություն ունի Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության համար» վերնագրով: Հոդվածում, Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծում է Սև ծովի անվտանգության նշանակությունը, առանձնապես աճող մարտահրավերները հաշվի առնելով, և ընդգծում Վրաստանի դերն այս ուղղությամբ:

«Վերջին օրերին Ուկրաինայի մարտական գործողությունների վերսկսումը մեկ անգամ ևս ընդգծում է, թե ինչ է դրված կշեռքի նժարին Սև ծովի տարածաշրջանում, որն ընկած է մրցակից աշխարհաքաղական ուժերի ուշադրության կենտրոնում: Սև ծովը բուֆերային գոտի է Եվրոպայի արևելյան մասում, որի միջոցով ներդրում ունի Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերի պաշտպանության գործում թշնամաբար տրամադրված ուժերից»,- նշում է Վրաստանի վարչապետը:

Ըստ հոդվածի, Ռուսաստանի համար Սև ծովը դարպաս է այնպիսի երանելի, սակայն առանձնացած ճակատներից, ինչպիսիք են՝ Սիրիան, Հյուսիսային Աֆրիկան: Բայց Սև ծովի սահմաններից դուրս անցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ից և այլքից խուսափելու համար, Ռուսաստանը պետք է ճնշում իրականացնի սևծովյան երկրի վրա, որոնք գտնվում են Բոսֆորի մերձակայքում:

Հիշատակված ճնշումն ավելացել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայից Ղրիմը բռնագրավելուց հետո, իսկ մինչ այդ, 2008 թվականին, Ռուսաստանն օկուպացրեց Վրաստանի տարածքի գրեթե 20 տոկոսը, այդ թվում՝ Վրաստանի համար անչափ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող առափնյա տարածքը, Աբխազիան: Ռուսաստանի կողմից մեր հողերի օկուպացումը շարունակվում է մինչ օրս:

Հոդվածում նշված է, որ Սև ծովին սահմանամերձ է ՆԱՏՕ-ի երեք անդամ պետություն. Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի ասոցացված անդամ – Վրաստանը: Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության ապահովումը մարտահրավեր է, որը անհնար է լուծել առանց Վրաստանի աջակցության: Իր աշխարհագրական դիրքի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ձեռքբերումների, ինչպես նաև՝ Արևմտյան և Տրանսատլանտյան նպատակների նկատմամբ հաստատված հավատարմության շնորհիվ, Վրաստանը ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության նոր մարտավարությունների էական նշանակության անկյունաքարն է:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները կայուն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում»,- ասվում է հոդվածում:

Վարչապետի հոդվածում ասվում է, որ «Ռուսաստանն այսօր էլ դեմ է Վրաստանի լիարժեք անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Հենց հիմա է ժամանակը, որպեսզի ՆԱՏՕ-ն պատասխանի մեր պահանջին ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված: Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ին մեր անդամակցության առջև ծառացած մարտահրավերներն առաջիկայում կհաղթահարվեն:

Մինչ այդ, Վրաստանը կշարունակի սերտ համագործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների հետ, որպեսզի ամրապնդի Սև ծովի անվտանգությունը»:

Հոդվածում Գիորգի Գախարիան նշում է, որ վրացիներն արդարացիորեն հպարտանում են կենսական նշանակություն ունեցող Տրանսատլանտյան դաշինքում ունեցած հսկայական ներդրման համար: