Թբիլիսյան ծովի հոսպիտալում մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նա պատկանում է «Սաբուրթալոյի օջախին»
Թբիլիսյան ծովի հոսպիտալում մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նա պատկանում է «Սաբուրթալոյի օջախին»

Թբիլիսյան ծովի հոսպիտալում երեկ հետազոտել են 32 անձի, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել,- այս մասին հայտարարել է Թբիլիսյան ծովի հոսպիտալի բժշկական տնօրեն Մարեխ Բեքաիան:

Նրա փոխանցմամբ, պացիենտը պատկանում է «Սաբուրթալոյի կլաստերին» և տեղափոխվել է Մցխեթայի առաջին բժշկական կենտրոն:

«Երկու օր առաջ մեր կլինիկա են տեղափոխել մինչև 30 տարեկան երիտասարդ կնոջ, ով «Սաբուրթալոյի կլաստերից է»: Պացիենտը կարանտինային գոտուց էր: Նրա մոտ երեկ ախտորոշվել է կորոնավիրուս և նա տեղափոխվել է Մցխեթայի առաջին բժշկական կենտրոն»,- հայտարարել է Բեքաիան:

Նրա փոխանցմամբ, Թբիլիսյան ծովի հոսպիտալում այժմ գտնվում է 31 պացիենտ, այստեղից հետազոտում են 23-ին:

«Երեկ ուղարկվել է 32 նմուշ, այստեղից 4-ը՝ աշխատակցի և 28-ը՝ պացիենտի: 28-ից մեկը հաստատված դեպք է»,- նշել է Մարեխ Բեքաիան:

Բացի այդ, Բեքաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակվածի առողջական վիճակը միջին ծանրության էր, ուներ ջերմություն, գլխացավ և թուլություն:

Ինչ վերաբերում է Թբիլիսյան ծովի հոսպիտալի մնացած պացիենտներին, տնօրենի հայտարարությամբ, 31 պացիենտից երկուսի վիճակը ծանր է: