«Թբիլիսոբա» տոնի շրջանակներում կայանալիք գալա համերգը նվիրվելու է Գիա Ղանչելիի հիշատակին
«Թբիլիսոբա» տոնի շրջանակներում կայանալիք գալա համերգը նվիրվելու է Գիա Ղանչելիի հիշատակին

Հոկտեմբերի 5-ին «Թբիլիսոբա» տոնի շրջանակներում կայանալիք գալա համերգը նվիրվելու է Գիա Ղանչելիի հիշատակին: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել են Թբիլիսիի քաղաքապետարանի հասարակայնության հետ հարաբերությունների բաժնից:

Հարգարժան թբիլիսեցիների պարգևատրումը և գալա համերգը ՝ «ես թիֆլիսեցի եմ» սկսվելու է ժամը 20:00-ին Օրբելիանիի հրապարակում:

Կոմպոզիտոր Գիա Ղանչելին 84 տարեկանում մահացել է երեկ: