Թբիլիսիում վերացվել է ել ու մուտքի վրա հաստատված արգելքը
Թբիլիսիում վերացվել է ել ու մուտքի վրա հաստատված արգելքը

Այսօրվանից Թբիլիսիում վերացվել են տեղաշարժման վրա սահմանված բոլոր տեսակի սահմանափակումները:

Ինչ վերաբերում է Ռուսթավիին և Գարդաբանիին, ապա այդ քաղաքներ մուտքն ու ելքը կթույլատրվի մայիսի 14-ից:

Ինչպես հայտարարել են Վրաստանի կառավարությունում, պարետային ժամը շարունակում է մնալ ուժի մեջ:

Հիշեցնենք, Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի և Բաթումի քաղաքները փակվել էին ապրիլի 15-ին:

Կառավարության որոշմամբ, Քութաիսին և Բաթումին բացվել էին մայիսի 5-ից: