Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում սպանել են մի տղամարդու և վիրավորել մեկին
Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում սպանել են մի տղամարդու և վիրավորել մեկին

Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում, հրազենից կրակոցի հետևանքով սպանել են 38-ամյա, իսկ վիրավորել մոտ 45-ամյա տղամարդու:

Վիրավորվածին շտապ օգնության խումբը տեղափոխել է «Օպտիմալ մեդի» կլինիկա:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 108-րդ՝ կանխամտածված սպանության հոդվածով և 19-109-րդ հոդվածի երրորդ մասով, որը նկատի ունի ծանր հանգամանքներում սպանության փորձ երկու կամ ավել անձանց նկատմամբ և հաշվի է առնում 16-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Մեղավոր անձանց բացահայտելու համար ընթանում են համապատասխան քննչական գործողություններ:

Թողնել մեկնաբանություն