Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում ավտովթարի հետևանքով զոհվել է երիտասարդ տղամարդ
Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում ավտովթարի հետևանքով զոհվել է երիտասարդ տղամարդ

Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում այսօր առավոտյան տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար, որի հետևանքով մահացել է երիտասարդ տղամարդ:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերին նախարարությունում, մոտ 07:00-ին երկու ավտոմեքենա բախվել է միմյանց: Մեքենայում գտնվող 2 անձանցից մեկը մահացել է, իսկ մյուսին տեղափոխել են կլինիկա:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: