Թբիլիսիում, վաղվանից դեկտեմբերի 31-ը ներառյալ, կթույլատրվի մեքենաների տեղաշարժը այսպես կոչված «Բասլայներում»
Թբիլիսիում, վաղվանից դեկտեմբերի 31-ը ներառյալ, կթույլատրվի մեքենաների տեղաշարժը այսպես կոչված «Բասլայներում»

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի հայտարարությամբ, այն բանից հետո, ինչ համավարակով պայմանավորված սահմանափակումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվել է քաղաքային տրանսպորտի տեղաշարժը, մասնավոր տրանսպորտային միջոցների տեղաշարժման ցուցանիշը աճել է 20 տոկոսով:

Իրակլի Խմալաձեի խոսքով, սա ևս մեկ անգամ ընդգծում է մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից մշակված, հասարակական տրանսպորտին կողմնորոշված տրանսպորտային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

«Թբիլիսիի քաղաքապետարանն ամեն օր հետևում է երթևեկության հոսքին ամբողջ քաղաքում և տեղեկացնում է ձեզ, որ այն բանից հետո, ինչ քաղաքային տրանսպորտը ժամանակավորապես դադարեցվել է, մասնավոր տրանսպորտի տեղաշարժման ցուցանիշն աճել է 20% -ով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից մշակված, հասարակական տրանսպորտին կողմնորոշված տրանսպորտային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Խմալաձեն:

Նրա խոսքով, Թբիլիսիում վաղվանից դեկտեմբերի 31-ը ներառյալ, թույլատրվելու է ավտոմեքենաների տեղաշարժը այսպես կոչված Բասլայներում:

«Համավարակի նախատեսմամբ, ստեղծված իրավիճակի պատճառով, չհաջողվեց այսօրվանից գործի դնել քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Քանի որ մոտենում է նոր տարին և բնակչությունը պետք է տեղափոխվի տարբեր նպատակներով, Թբիլիսիի քաղաքապետարանը որոշում է կայացրել, ժամանակավորապես՝դեկտեմբերի 25-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ թույլատրել մասնավոր տրանսպորտային միջոցների տեղաշարը ավտոբուսների համար հատկացված գծերում, այսպես կոչված Բասլայներում: Դրա համար վարչական իրավախախտման արձանագրություն չի ձևակերպվի և նշված որոշումը թույլ կտա տրանսպորտի ավելացված հոսքերին որոշ չափով ազատ տեղաշարժվել»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն: