Թբիլիսիում վաղը հնարավոր է ձյուն տեղա
Թբիլիսիում վաղը հնարավոր է ձյուն տեղա

Նոյեմբերի 22-23-ին Թբիլիսիի որոշ թաղամասերում հնարավոր է ձյուն տեղա,- այս մասին ասված է միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ:

«Նոյեմբերի 21-23-ին արևելյան Վրաստանում պահպանվելու է սառը, ամպամած և տեղումներով եղանակ, իսկ արևմտյան Վրաստանում որոշ շրջաններում կլինի անձրև: Օդի ջերմաստիճանը կլինի արևմտյան Վրաստանում կլինի +12, +17 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում +1, +6 աստիճան: Սևծովյան ափամերձ շրջաններում, Զեմո Իմերեթիում, Կոլխեթիի գոտում և Գորի-Սուրամի հատվածում կլինի քամի:

Թբիլիսիում, նոյեմբերի 21-ին սպասվում է ցուրտ, ամպամած և անձրևոտ եղանակ, իսկ քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է ձյուն տեղա: Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի 0, +2, իսկ ցերեկը +2 և +4 աստիճան:

Գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 24-25-ին երկրի մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ: